Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ, և նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Ինչպես փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է Խաչատուրովին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում