Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել երկրի հարավ-արեւելքի երեք նահանգների նկատմամբ

Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել երկրի հարավ-արեւելքի երեք նահանգների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, լիովին ոչնչացրել են «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ելուզակային կազմավորումները եւ վերահսկողություն հաստատել Էս-Սուվեյդա, Դերաա եւ Էլ-Կունեյտրա նահանգների տարածքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 2-ին հայտնել է Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Գործողության ընթացքում սիրիական զինված ուժերը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, լիովին ոչնչացրել են «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ելուզակային կազմավորումները եւ վերահսկողություն հաստատել Էս-Սուվեյդա, Դերաա եւ Էլ-Կունեյտրա նահանգների տարածքների նկատմամբ»,– ասել է Ռուդսկոյը:

Նրա խոսքով՝ գեներալ Սուխելի ջոկատները եւ չորրորդ տանկային դիվիզիայի ստորաբաժանումները օգոստոսի 1-ին Էլ-Կունեյտրա նահանգի հարավ-արեւմուտքում ոչնչացրել են «Իսլամական պետության» վերջին հենակետը: «Օգոստոսի 1-ին գեներալ Սուխելի հրամանատարությամբ գործող ջոկատների եւ տանկային չորրորդ դիվիզիայի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է «Իսլամական պետության» վերջին հենակետը Էլ-Կունեյտրա նահանգի հարավ-արեւմուտքում՝ Քուսայր, Էլ-Քուայյա եւ Էլ Գարգա բնակավայրերի շրջանում»,-ասել է Ռուդսկոյը:

Նա հավելել է, որ սիրիական զորքերը հսկողության տակ են վերցրել երկրի հարավ-արեւմուտքի 146 բնակավայր, դրանցից 50-ը՝ խաղաղ ճանապարհով: «Սիրիայի հարավ-արեւմուտքում իրականացված գործողության արդյունքում ազատագրվել Է 3 հազար 332 քառակուսի կիլոմետր տարածք»,-հայտնել է Ռուդսկոյը: Անօրինական զինված կազմավորումները կամավոր հանձնել են ավելի քան 650 միավոր զենք ու ռազմական տեխնիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում