«Արդարություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Արդարություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդարություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը:

«Միշտ ակտիվ մասնակցել ենք բոլոր քաղաքական գործընթացներին, հիմա էլ, հաշվի առնելով քաղաքական նոր իրողությունները, որոշել ենք հատկապես ընտրությունների միջոցով ավելի ակտիվ մասնակցել բոլոր ընթացիկ գործընթացներին»,– ասաց Բալոյանը:

Կուսակցության նախագահը նշեց, որ այժմ իրենք քննարկումների փուլում են, որին կարող են մասնակցել նաև կուսակցությանը չանդամակցող անձինք:

«Հիմա սկսում ենք և՛ բանակցությունների, և՛ ներկուսակցական ընտրությունների փուլ, որին կարող են մասնակցել նաև ոչ կուսակցականները: Այդ ամենի արդյունքներում էլ կպարզվի ավագանու ընտրությունների ամբողջ ցուցակը»,– նշեց Բալոյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում