Գևորգ Հայրապետյանը նշանակվել է անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

Գևորգ Հայրապետյանը նշանակվել է անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ է նշանակվել Գևորգ Հայրապետյանը: Գևորգ Հայրապետյանը ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով:

«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,– ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում