Թուրքիայի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը

Թուրքիայի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն օգոստոսի 3-ին բանակցություններ են վարել Սինգապուրում եւ պայմանավորվել Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակել երկխոսությունը` վերջինիս կողմից Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sabah թերթը: Նրա տվյալներով՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը տեւել է 40 րոպե: Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ վերջին 15 օրվա ընթացքում Չավուշօղլուն եւ Փոմպեոն արդեն չորս հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում