Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է 250 անգամ

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է 250 անգամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում