Իր հանդեպ քննությունը Յ. Խաչատուրովը Հայաստանի ներքին գործն է համարում

Իր հանդեպ քննությունը Յ. Խաչատուրովը Հայաստանի ներքին գործն է համարում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր՝ ամբողջ ծավալով պարտականությունների կատարմանը», – ասել է նա:

Զայնետդինովը նաև տեղեկացրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ տարվող քննության ընթացքը, որպեսզի չվնասի իր երկրի հեղինակությանը:

«Կազմակերպության քարտուղարությունում քննության ընթացքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա»,- նշեց գործակալության զրուցակիցը՝ հավելելով. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է: Որևէ մեկնաբանություն տալու մտադրություն չունի, քանի որ դա կարող է վնասել իր երկրի հեղինակությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում