AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ նախագահն ստորագրել է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու հրամանագիրը

 
 

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնելու վերաբերյալ: Դրանք հետաձգվել էին 2016 թվականի հունվարին ստորագրված Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կնքումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

«Նախագահը Իրանի հետ կապված նոր հրամանագիր է ստորագրել, որը ենթադրում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնում»,-ասել է պաշտոնյան: Նա նշել է, որ նոր հրամանագիրը շարունակությունն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած քաղաքականության՝ ուղղված Թեհրանի նկատմամբ ճնշումներին:

Պատժամիջոցների օգոստոսի 7-ին սկսվող առաջին փուլի շրջանակում կվերականգնվեն սահմանափակումներն ընդդեմ Իրանի սուվերեն պետական պարտքի և նրա ազգային արժույթի: Դրանից բացի, կվերականգնվեն պատժամիջոցները մետաղների և թանկարժեք մետաղների առևտրի, ինչպես նաև կառավարության կողմից դոլար գնելու գործընթացի նկատմամբ: Երկրորդ փուլը կառնչվի տնտեսության էներգետիկ հատվածին, Իրանի կենտրոնական բանկի գործարքներին, երկրի նավահանգիստներին և նավաշինական ճյուղին:

Պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսված է ուժի մեջ մտցնել ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ին: Վերջին փուլը, ինչպես ընդգծված է հրամանագրում, ենթադրում է պատժամիջոցների վերականգնում, որոնք առնչվում են Իրանի նկատմամբ իրականացվող գործողություներին՝ կապված նավթի արտահանման և էներգետիկ հատվածի, ֆինանսական ինստիտուտների հետ: Կլինեն պատժամիջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք ունեն նավահանգիստներ, նավաշինական ճյուղից են, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների, ու այն կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության փոխանցման հետ:

 

 

Լրահոս
Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել «Փաստ». ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել «Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա Ստամբուլում հոկտեմբերին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին Զոհրաբ Մնացականյանն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին Կառավարությունը թույլ է տալիս, որ խորհրդարան անցնի 4 կուսակցություն կամ դաշինք. Ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan