ԱՄՆ-ի սենատորը փոխանցել է Դոնալդ Թրամփի նամակը Պուտինի աշխատակազմին

ԱՄՆ-ի սենատորը փոխանցել է Դոնալդ Թրամփի նամակը Պուտինի աշխատակազմին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սենատոր Ռենդ Փոլը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, սենատորը հայտնել է, որ նամակում կարևորվել է երկու երկրների հետագա համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում:

«Ես պատիվ եմ ունեցել փոխանցել նախագահ Թրամփի նամակը Պուտինի աշխատակազմին: Նամակում ընդգծվել է հետագա համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում ՝նաև ահաբեկչության դեմ պայքարում, օրենսդրական ոլորտներում, ինչպես նաև մշակութային փոխանակման վերսկսումը»,- «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Ռենդ Փոլը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում