Սեուլը եւ Փենյանը կբանակցեն նոր գագաթնաժողովի նախապատրաստման համար

Սեուլը եւ Փենյանը կբանակցեն նոր գագաթնաժողովի նախապատրաստման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 13-ին բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն նոր երկկողմ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հայտնել է YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման գործերի նախարարությունը:

Բանակցությունների անցկացման վայր է ընտրվել ապառազմականացված գոտում գտնվող Փհանմունջոմ բնակավայրը:

Նաեւ կողմերը քննարկելու են այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախորդ գագաթնաժողովի արդյունքերով:

Բանակցություններում հարավկորեական պատվիրակությունը կգլխավորի միավորման գործերի նախարար Չո Մյոն Գյունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում