Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում խուզարկության արդյունքներից

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում խուզարկության արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը նոր մանրամասներ փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում կատարված խուզարկությունից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն 2008թ. մարտի 1-ին կիրառված զենքերի հետ:

«Սակայն դա դեռ վարկած է, որը դեռ պետք է ստուգվի, արդյունքները պարզ կլինեն փորձաքննության տվյալներից հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը մանրամասնեց, որ իրենք հայտնաբերել են զենքեր, որոնք կարող են օգտագործված լինել մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձանց կողմից, ովքեր չեն եղել որևէ իրավապահ համակարգի ներկայացուցիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում