Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ)

Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ մինչ ձյուն տեղալը, ուժեղ կարկուտ և անձրև է տեղացել:

Ստեփանծմինդա (Կազբեգ) քաղաքատիպ ավանի բնակիչներից մեկի խոսքով՝ այնտեղ նույնպես տեղ-տեղ ձյուն է գալիս:

«Ասում են, որ երեկվանից Գուդաուրին ամբողջությամբ ձյան մեջ է: Մեզ մոտ նույնպես վատ եղանակ է, մեկ ձյուն, մեկ՝ կարկուտ», – ասել է գյուղի բնակիչ Շոթա Մաիսուրաձեն:

Facebook-ի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում հանգստավայրից՝ ցույց տալով ձյան տեսքով տեղումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում