Մտքի տեռոր է, մտահոգվելու, կարծիք, տեսակետ հայտնելու իրավունք չունե՞նք. Հրանտ Մարգարյան

Մտքի տեռոր է, մտահոգվելու, կարծիք, տեսակետ հայտնելու իրավունք չունե՞նք. Հրանտ Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ Հայաստանում «մտքի տեռոր» է իրականացվում։

«Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն և որովհետև չէինք ուզում, որ սխալվեն, տեսակետ ենք հայտնում։ Հակառակը, կարծես, մտքի տեռոր է, ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում։ Այսինքն՝ մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը հաջորդած քննադատական արձագանքներին։

Մարգարյանը հստակեցրեց, որ ՀՅԴ-ի ուզածը այն է, որ «Նիկոլ Փաշինյանը հաջողի» ու հավելեց. «Եթե չենք ուզում, որ հաջողի, թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին։ Իսկ եթե ուզում ենք հաջողի, ժամանակին պետք է հիշեցնեինք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա։ Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով ու համակերպվելով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում