Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը

Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իննսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կայքին:

«Հայրենական մշակույթը մեծ կորուստ ունեցավ: 2018թ.-ի օգոստոսի 10-ին 100-րդ տարում կյանքից հեռացավ հայրենական քանդակագործության մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայի Բագրատի Նիկողոսյանը»,– ասված է հաղորդագրությունում:

Նիկողոսյանը Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսեյ Կոստյակովի դիմանկարների, ինչպես նաև Սամուիլ Մարշակի և Սեմյոն Կոսբերգի հուշաքանդակների հեղինակն է:

Ակադեմիայի կայքի փոխանցմամբ` քանդակագործի առավել հայտնի քանդակներից են Երևանում Միքայել Նալբանդյանի և պատմաբան Մովսես Խորենացուն նվիրված արձանները: Նկարչի աշխատանքները ներկայացված են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական թանգարանում և այլ հավաքածուներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում