Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Կարեն Ղազարյանի գործի առնչությամբ ցանկանում եմ կրկնել, որ հարցը գտնվում է մեր օրակարգում: Այս ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացուն անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում