Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը

Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 14-ից 17-ը ի կատարումն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի` Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում