Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասվում է ցավակցական հեռագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում