Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան

Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, NEWS.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Այս մասին NEWS.am-ին ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով հրապարակմանը, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Յուրի Խաչատուրովի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը:

«Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել: Քոչարյանը Վերաքննիչի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ է արձակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում