Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվելու է նաև Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության, այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», – հայտարարեց ՀՔԾ պետը։

Նա տեղեկացրեց, որ քննիչն է որոշում՝ ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։

«Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի», – հայտարարեց Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում