Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի: Օգոստոսի 16-ին Պետական դեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Բրայան Հուքը, որն ավելի վաղ գլխավորել  է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության համակարգման հատուկ խումբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Պատժամիջոցների մեղմացում եւ ԱՄՆ-ի հետ լիարժեք դիվանագիտական եւ առեւտրական հարաբերություններ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ տնտեսական փոխգործակցություն կարող է սկսվել սոսկ այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ Իրանի վարչակարգը լրջորեն  է տրամադրված իր գործելակերպի հարցում»,- ասել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում