Եղանակը ցրտելու է

Եղանակը ցրտելու է

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-22-ին՝ երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 19-ին` շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 19-24 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կբարձրանա 2-3, 19-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին` սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վ: 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում