ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունները Մոսկվայում քննարկելու են համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցեր

ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունները Մոսկվայում քննարկելու են համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցեր

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Մոսկվայում օգոստոսի 21-ից 23-ը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցելու է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում