Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարների շարքում
22/08/2018 11:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Սինքվիլդի գավաթի խաղարկության առաջատարների շարքում:
Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովն էր: Պարտիայի 24-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանը, Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մագնուս Կարլսենը և Ալեքսանդր Գրիշչուկն ունեն 2,5 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Սենթ Լուիսի մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 28-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում