Թուրքիայում սպանվել է քրդական շարժման ազդեցիկ ղեկավարներից մեկը

Թուրքիայում սպանվել է քրդական շարժման ազդեցիկ ղեկավարներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդներից Բարըշ Օները, տեղեկացնում է թուրքական gunes.com կայքը։

Նշվում է, որ Օները ծնունդով Արդվինից է, քրդական շարժմանը միանալուց հետո կրել է «թուրք Թարըք» ծածկանունը։

Հայտնի է, որ իրականացված գործողության ընթացքում սպանվել է ևս մի քուրդ գրոհային։ Տեղեկությունը հաստատել է Գյումուշհանեի նահանգապետ Օքայ Մեմիշը։

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:

Картинки по запросу baris oner olduruldu

Հետևեք մեզ նաև Telegram-ում