Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է Արցախյան գինու փառատոն

Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է Արցախյան գինու փառատոն

Սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։ Արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ,համերգ,ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։

Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ:

Արցախյան գինու փառատոնը 2014 թվականից կազմակերպվող ամենամյա համապետական միջոցառում է, որն իր հարկի տակ ընդունում է տասնյակ գինեգործների Արցախից և Հայաստանից, մշակութային բազմաբնույթ համույթների և հազարավոր հյուրերի:

Փառատոնի կազմակերպիչն է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Գլխավոր գործընկերը «Կատարո» գինու գործարանն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում