ՀԱՊԿ օրակարգում Ադրբեջանի անդամակցության խնդիր չկա

ՀԱՊԿ օրակարգում Ադրբեջանի անդամակցության խնդիր չկա

«Այսօրվա դրությամբ նման դիմումներ ՀԱՊԿ-ի քարտուղարության այդ հարցով չի ստացվել», Voskanapat.info-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, իբր հող է նախապատրաստվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության համար։

Ադրբեջանում այդպիսի ենթադրություն են արել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկում են դիտորդների և գործընկերների ներկայացուցչություն հիմնելու գաղափարը։ ՀԱՊԿ մամուլի ծառայության այս հայտարարությունը նոր թափ է հաղորդել ադրբեջանցի քաղական գործիչների ու փորձագետների այն հայտարարություններին, որ երկիրը պետք է միանա ռազմական դաշինքին։

Սակայն, ինչպես արդեն վերը նշվեց, ՀԱՊԿ օրակարգում նման խնդիր չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում