Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում