Ո՞վ է վարում վարչապետ Փաշինյանի Facebook-յան էջը

Ո՞վ է վարում վարչապետ Փաշինյանի Facebook-յան էջը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հանրության հետ հաղորդակցվելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայաստանյան իրողությունների համար նոր առանձնահատկություններից մեկը նրա ակտիվությունն է սոցիալական ցանցերում։

Կառավարության ղեկավարը Facebook սոցիալական ցանցի իր էջի միջոցով հանրության հետ շփվելու առիթը երբեք բաց չի թողել։ Ընդ որում, ի տարբերություն շատ ուրիշ քաղաքական գործիչների, Նիկոլ Փաշինյանը գրեթե մշտապես նախընտրել է այսպես կոչված կենդանի շփումը։ Նա ուղիղ միացումներով պատմում է իր գործունեության, Կառավարության ծրագրերի, ժողովրդին հուզող այլ հարցերի մասին՝ հանրության շրջանում վստահություն առաջացնելով առ այն, որ հիշատակված սոցիալական կայքի միջոցով կարելի է ուղիղ կապ հաստատել անմիջապես իր հետ։

Սակյան վարչապետի այսօրվա ուղիղ միացումները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի էջը բացի իրենից կառավարվում է նաև այլ մարդկանց կողմից։ Դա ակնհայտ էր, երբ վարչապետը դիմավորում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Նույնը եղավ նաև երկու երկրների ղեկավարների համատեղ ասուլիսի ընթացքում։

Ընդ որում, գրառումները Փաշինյանի էջում արված են առաջին դեմքով։ «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի առաջին այցը Հայաստան․ Երևանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորում եմ Անգելա Մերկելին», «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և իմ մամուլի ասուլիսը», – գրված էր վարչապետի էջին իր անունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում