Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am։ Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում