Հայկական երկու պետությունների ղեկավարների հանդիպումներն Արցախում

Հայկական երկու պետությունների ղեկավարների հանդիպումներն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: 

Քիչ ավելի ուշ Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում են ունեցել նաև Արցախի Պաշտպանության նախարարությունում։ Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, նրանք քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում