Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը եւ հասարակություն-բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրված հասարակական խորհրդի մի խումբ անդամների:

Հանդիպմանը մասնակցում էր պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում