Կոտայքում հարձակվել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա. վիրավորներ կան

Կոտայքում հարձակվել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա. վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Shamshyan.com: Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 հոգի՝ զինված ինքնաձիգերով, Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Ա. Մկրտումյանը։

Այս պահին Ձորաղբյուր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում մեծ թվով քննիչներ և տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել են մեծ թվով ինքնաձիգից արձակված պարկուճներ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում