Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադեւին եւ բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում