Գերմանիայում մտածում են Թուրքիային արտակարգ տնտեսական օգնություն ցուցաբերելու մասին

Գերմանիայում մտածում են Թուրքիային արտակարգ տնտեսական օգնություն ցուցաբերելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Գերմանիայում մտածում են Թուրքիային արտակարգ տնտեսական օգնություն ցուցաբերելու մասին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։

Գերմանական կողմն անհանգստացած է Թուրքիայում առկա տնտեսական ծանր իրավիճակով, այդ թվում՝ ազգային արժույթի անկմամբ։ Դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը և հանգեցնել ներգաղթյալների նոր ալիքի։

Աղբյուրների տվյալներով, այս հարցի շուրջ խորհրդակցությունները կարող են ապարդյուն լինել, իսկ ներկայումս գտնվում են վաղ փուլում։ Խոսքը ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից հաստատված ֆինանասական օգնության փաթեթի մասին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում