Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կան բավարար պայմաններ՝ այդ համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում