Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ԱՀ Մարդուիրավունքներիպաշտպան Ռուբեն Մելիքյանն օգոստոսի 30-ին հանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ ԳասպարԿարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանն անդրադարձ է կատարել ԱՀ ՄԻՊ ինստիտուտի իրավական կարգավիճակին, կառուցվածքին, գործունեության առաջնահերթություններին, քաղաքացիական հասարակության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը:

Պատվիրակության անդամներին հետաքրքրում էր, թե ինչ մարմինների դեմ են առավելապես դիմումներ հասցեագրվում Պաշտպանին, ինչ շրջանակներում է Պաշտպանը համագործակցում պետական մարմինների հետ, գործնականում ինչ եղանակներով է իրագործվում իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված ՄԻՊ գործունեությունը:

Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Արցախ կատարած այցի համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը Արցախի և եվրոպական կառույցների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում