Թուրքիայում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել

Թուրքիայում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել

 ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Թուրքիայի Կարսի նահանգում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել: Այդ մասին հաղորդում է Merkez TV-ն:

Ձյան պատճառով մի քանի ժամով փակվել են հայտնի հանգստավայրերից տանող ավտոճանապարհները: Օդերևութաբանների տեղեկություններով, օդի ջերմաստիճանը մի քանի ժամով իջել է +7-ի:

Անոմալ ձյան պատճառ է դարձել տարածաշրջանով անցած ամպրոպային ճակատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում