ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 31

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 31

Ժամանակի մեջ մի օրն ավարտվում է, մյուսն է բացվում: Հոսում է ժամանակը, և մի բանի վերջը մեկ այլ նոր բանի սկիզբն է: Մշտնջենավոր այս նորոգության խորհուրդը մեզ հույս է ներշնչում, որ մենք էլ կարող ենք նորոգվել՝ թողնելով հին մեղքերը և ձեռք բերելով նոր առաքինություններ, քանի դեռ ապրում ենք ժամանակի մեջ:

Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում