Խոշոր վթար երևանում. 7 մարդ հիվանդանոցում է

Խոշոր վթար երևանում. 7 մարդ հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Այսօր առավոտյան ժամը 08:40 սահմաններում Երևանի Մազմանյան փողոցում տեղի ունեցած վթարից յոթ մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից:

«Յոթ տուժածները տեղափոխվել են «Արմենիա բուժկենտրոն։ Մեկի վիճակը ծանր է, մնացածինը ոչ այդքան»,- նշեց նա։

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների բախվել են է մարդատար ավտոմեքենան և թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում