Դատախազությունը ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված թուրքին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Դատախազությունը ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված թուրքին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քևին (Քեմալ) Օքսուզը այս պահին դեռ Հայաստանում է: Գործի հետ կապված այլ տեղեկություններ Աշոտ Ահարոնյանը չտրամադրեց՝ շեշտելով, որ ոստիկանության՝ ավելի վաղ հաղորդած տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ այս պահին չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում