Թրամփը հիասթափվել է Էրդողանից

Թրամփը հիասթափվել է Էրդողանից

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, քանի որ հրաժարվել է ազատ արձակել Անկարայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Ես շատ հիասթափված եմ նրանից։ Դեռ ուշքի կգամ, տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի»,- ասել է նա։

Նախապես Թրամփն ընդհանրապես չէր ցանկանում մեկնաբանել ամերիկա-թուրքական հարաբերությունները՝ հայտարարելով, որ սա իր համար ցավոտ հարց է։

Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ:

Վաշինգտոնում կարծում են, որ հոգևորականը ձերբակալվել է, քանի որ ԱՄՆ-ը չի ցանկանում Թուրքիային հանձնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով, Անկարայի վարկածով, հեղաշրջման կազմակերպիչներից է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում