Առաքինությունների ճանապարհը ոսկու փայլ չունի

Առաքինությունների ճանապարհը ոսկու փայլ չունի

Մենք էլ մեր դեմոկրատիան էինք ուզում: Բոլորի նման. ոչ մեկից վատը չենք և, ինչպես պարզվեց, նույնիսկ բացառիկ ենք:

Ասացին, թե պատրաստ չեք: «Ազատություններ» են ձեզ մոտ պակասում:
Դժվարությամբ, բայց ազատվեցինք խղճից, դավանանքից, խոսքից, մտքից:

Մերը թավշյա էր: Եվ հիմա «սերն ու հանդուրժողականությունն» են տիրել երկրին: Չորս կողմն ենք նայում, խոնարհվում, բայց ծափահարությունները չկան ու չկան:

Դեմոկրատիան եկավ՝ հերոսի դիմակով և հերոսների անունները շահարկելով: Եկավ տարիների ընթացքում ձեռք բերված խոսքի ազատության միջոցով: Իսկ հիմա ազատ խոսելու իրավունք միայն ինքն ունի: Իսկ մեզ թույլ է տրված հրճվել ու հիանալ:

– Վեյելե՛ք կյանքը, մարդիկ, առանց մտքի և մտածելու վայելելը բոլորովին էլ բարդ չէ:

Սիրիացի մի քանդակագործ ստեղծել է կոմպոզիցիա `«Ահա՛, թե ինչ արեց մեզ հետ ձեր ազատությունը» անվանումով: Արվեստը երևույթները մեզանից ավելի շուտ է զգում և գնահատում: Գուցե նաև փորձում է զգուշացնել, բայց երևի ապարդյուն:

Առաքինությունների ճանապարհը ոսկու փայլ չունի:

Վարդանուշ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում