Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ գործողությունների արդյունքում Իրանն անկում կապրի
31/08/2018 16:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմի գործողությունների պատճառով Իրանի կառավարությանը կարող է անկում սպասել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
«Երբ ես այստեղ եկա, հարց էր դրված, թե երբ իրանցիերը Մերձավոր Արևելքում գերակայություն կունենան։ Այժմ հարց է՝ կգոյատևե՞ն արդյոք նրանք։ Մեկուկես տարվա ընթացքում տարբերությունը մեծ է»,– ասել է Թրամփը։
Ընդ որում, ԱՄՆ նախագահը չի կոնկրետացրել՝ հատկապես ինչ նկատի ունի։
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ մտադիր է խստացնլ Իրանի դեմ պատժամիջոցները՝ ընդհուպ այդ երկրի հետ ամերիկյան ընկերությունների համագործակցության լիարժեք արգելքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում