Վրաստանի վարչապետն առաջիկայում կայցելի Հայաստան
01/09/2018 09:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Այս մասին տեղեկացանք Վրաստանի Առաջին ալիք հեռուստաընկերության կայքից, Երևանում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում