Սոչիում Boeing-ի վթարի հետևանքով տուժել է 18 մարդ (Տեսանյութ)

Սոչիում Boeing-ի վթարի հետևանքով տուժել է 18 մարդ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սոչիում վայրէջքից հետո Boeing 737 օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա, հայտնել է ՌԴ առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել է 6 տուժածի մասին։ Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։ Ենթադրվում է, որ վթարված օդանավի հետևանքների վերացման ժամանակ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, գրում է գործակալությունը։

Ավելի ուշ հաղորդվել է, որ տուժածներից երեքը հոսպիտալացվել են, նրանցից երկուսը՝ երեխա։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը տարհանվել են։ Utair-ն ու ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում