Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի

Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում