Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին

Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am։ Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է ադրբեջանցիների կողմից Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության»  տապալման մասին: Այս մասին Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով:

«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,- նշել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում