Ադրբեջանը ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զենք է գնել. Ալիև

Ադրբեջանը ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զենք է գնել. Ալիև

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մինչև հիմա ՌԴ-ից Ադրբեջան զենքի մատակարարման պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար, այդ թիվը շարունակում է աճել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք այսօր նաև քննարկել են հետագա համագործակցությունը ռազմա-տեխնիկական ոլորտում։ Այն արդեն մեծ ավանդույթներ ունի։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իրագործված պայմանագրերը, Ռուսաստանից գնված ռազմական նշանակության արտադրանքը անցնում է 5 միլիարդ դոլարից և աճի միտում ունի։ Քանի որ Ադրբեջանը շարունակում է զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը ռազմական արտադրանքի համաշխարհային կարևորագույն արտադրողն ու մատակարարն է»,– հայտարարել է Ալիևը ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում