Արցախում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

Արցախում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում