Ասադը հաղթել է պատերազմում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ասադը հաղթել է պատերազմում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթել է քաղաքացիական հակամարտությունում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիան։

«Ասադը հաղթել է պատերազմը։ Մենք պետք է խոստովանենք»,– ընդգծել է նա։

Միաժամանակ նախարարը հավելել է, որ Սիրիայի նախագահը հասել է հաղթանակի պատերազմում, այլ ոչ թե խաղաղության հաստատման հարցում։ Նրա կարծիքով, դրան հասնելու համար Դամասկոսին անհրաժեշտ է «միջազգային միջնորդների մասնակցությամբ քաղաքական լուծում»։

Լե Դրիանը նշել է, որ Դամասկոսը Իդլիբ նահանգն ահաբեկիչներից ազատելու հարցում վճռական է, սակայն եթե անգամ կառավարական զորքերին հաջողվի այդ տարածքը վերցնել իրենց վերահսկողության տակ, դա չի լուծի այն խնդիրը, որը հրահրել է հակամարտություն։ Գերատեսչության ղեկավարն ավելացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քննարկումների ընթացքում Ֆրանսիան կաջակցի Սիրիայում հակամարտության խաղաղ լուծմանը։

Լե Դրիանը նաև ընդգծել է, որ արևմտյան կոալիցիան պատրաստ է արաբական պետությանը հարվածել, եթե կառավարական ուժերը որոշեն քիմիական զենք կիրառել Իդլիբի խաղաղ բնակչության դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում